Բուժում
Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ. nairimed.com
![Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ. nairimed.com Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ. nairimed.com](up/article/big/file_55859_2127360.jpg)
Ստամոքսաղիքային ուղու որոշ հիվանդություններ բերում են վերջինիս նեղացման կամ, նույնիսկ, լիովին անանցանելիության զարգացման, որը բնական սնուցումը դարձնում են անհնար։ Նախկինում նմանատիպ խնդրի դեպքում բարդ վիրահատություն էր իրականացվում: Սակայն ներկայում անցանելիության վերականգնման նպատակով իրականացվում է ախտահարված հատվածի ստենտավորում։
Ստենտը խողովակի տեսքով ինքնատիպ կարկաս է՝ պատրաստվսած մետաղից կամ պոլիմերից։
Ստենտավորումը նեղացած հատվածում ստենտի տեղադրման և այդ հատվածի լայնացման վիրահատություն է։ Այն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։ Ստենտը, նախքան կիրառումը, գտնվում է փակ վիճակում, որը աղիների համապատասխան հատվածում տեղադրելուց հետո` բացվում է։ Սա բերում է ախտաբանական հատվածի լայնացման, ինչի արդյունքում վերականգնվում է նորմալ ֆունկցիան և անցանելիությունը։
Իրավիճակներ, որոնց դեպքում կիրառվում է ստենտավորում
Ստենտները հիմնականում կիրառվում են չարորակ ուռուցքների դեպքում, աղիներում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ (ԱՍՈԻ). ուռուցքային գործընթացն ուղեկցվում է ուռուցքի զգալի աճով, ինչը բերում է տվյալ հատվածի տրամագծի փոքրացման։ Ստենտի տեղադրման այլ ցուցումներից են կերակրափողի այրվածքը, հետվիրահատական և վնասվածքային սպիական նեղացումները։
Հնարավոր բարդությունները
Ստենտավորումը, ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, կապված է բարդությունների զարգացման ռիսկի հետ։ Հազվադեպ հնարավոր է ստենտի միգրացիա։ Այդ դեպքում սարքը հեռացնում են և տեղադրում են նոր ստենտ։ Գոյություն ունի նաև հաստ աղու թափածակման ռիսկ։
Կենսակերպ
Աղիների մեջ ստենտի տեղադրումից հետո հիվանդը կարող է սովորական կենսակերպ վարել։ Սնուցումը ներառում է բավարար քանակությամբ բջջանյութ և շատ հեղուկներ։ Բավարար է բացառել այն մթերքները, որոնք դժվար են յուրացվում և նպաստում են գազագոյացմանը։ Ստենտի առկայության դեպքում անհրաժեշտ է սնվել հաճախակի, փոքր չափաբաժիններով։
Հսկողությունը
Օրգանի նեղացում առաջացնող հիմնական հիվանդությամբ պայմանավորված՝ հիվանդները հսկվում են թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, ուռուցքաբանի կամ վիրաբույժի կողմից։
Ստենտի հեռացում
Հնարավորության դեպքում, հետագայում, իրականացվում է ախտաբանական հատվածի հեռացում՝ ստենտի հետ միասին։ Նեղացած հատվածում օրգանի մի մասի հեռացման անհնարինության դեպքում ստենտը մնում է ընդմիշտ։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների ստենտավորում. armeniamedicalcenter.am Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների ստենտավորում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59528_2978705.jpg)
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
![](images/calendar.png)
![Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ](up/article/small/file_53655_765929.jpg)
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
![](images/calendar.png)
![Բջջային թերապիա: Ժամանակակից առանձնահատկություններն ու հեռանկարները. biostem.am Բջջային թերապիա: Ժամանակակից առանձնահատկություններն ու հեռանկարները. biostem.am](up/article/small/file_51279_6362301.jpg)
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
![](images/calendar.png)
![Հարցազրույց ցողունային բջիջների կրիոբանկը ներկայացնող Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ Հարցազրույց ցողունային բջիջների կրիոբանկը ներկայացնող Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ](up/article/small/file_48444_5093194.jpg)
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
![](images/calendar.png)
![Ռեֆլեքսոթերապիա. axiomed.am Ռեֆլեքսոթերապիա. axiomed.am](up/article/small/file_34517_8365906.jpg)
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
![](images/calendar.png)
![ՄԻԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ամերիկյան Ալկոն ընկերության ֆեմտովարկյանային լազեր FS200 ՄԻԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ամերիկյան Ալկոն ընկերության ֆեմտովարկյանային լազեր FS200](up/article/small/file_34113_9150537.jpg)
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
![](images/calendar.png)
![Բնության հրաշք – երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ Բնության հրաշք – երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ](up/article/small/file_30365_8274728.jpg)
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
![](images/calendar.png)
![Շագանակագեղձի քաղցկեղի բուժում` սառեցմամբ. med.news.am Շագանակագեղձի քաղցկեղի բուժում` սառեցմամբ. med.news.am](up/article/small/file_28653_3602840.jpg)
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
![](images/calendar.png)
![Առասպելներ եւ փաստեր ցողունային բջիջների մասին Առասպելներ եւ փաստեր ցողունային բջիջների մասին](up/article/small/file_28337_3797835.jpg)
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
![](images/calendar.png)
![Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK](up/article/small/file_28121_2853304.jpg)
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYNbA2iw' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384